Հովհաննես Բաղրամյան

Հովհաննես Խաչատուրի Բաղրամյանը (Իվան  Քրիստափորի) ծնվել է 1879թ. Ելիզավետապոլում (Չարդախլու): Նախնական կրթությունն ստացել է երկաթուղային տեխնիկական ուսումնարանում: Զինվորական ծառայությունն սկսել է 1915թ. որպես կամավոր-շարքային զինվոր կովկասյան ռազմաճակատում: 1917-ին ավարտել է պրապորշչիկների դպրոցը, 1918-ին կռվել թուրքերի դեմ Կարաուրգանի, Սարիղամիշի, Կարսի, Սարդարապատի ճակատամարտերում: 1923-31թթ. եղել է Ալեքսանդրապոլի հեծելազորի հրամանատար: Ավարտել է Մ. Ֆրունզեի անվան ռազմ. օկրուգի շտաբի պետի տեղակալ: Մասնակցել է Հայրենական պատերազմին (Հարավ-արևմտյան ռազմաճակատ), Կիևի պաշտպանությանը,  Դոնի Ռոստովի ազատագրմանը, Կուրսկի ճակատամարտին, ազատագրել է Օրյոլը, Բոլխովը, Բրյանսկը: 1943թ.-ին որպես Մերձբալթյան զորքերի հրամանատար, մասնակցել է Քյոնիգսբերգի ազատագրմանը: Պատերազմից հետո եղել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմական ակադեմիայի պետ, զինված  ուժերի պետ: Խորհրդային մարշալ  է (1955թ.) Խորհրդային Միության կրկնակի հերոս(1944թ. և 1947թ.): Վախճանվել է 1982թ. սեպտեմբերի 21-ին:
        Մարշալը համագյուղացիների հուշերում: Խորհրդային Միության հերոս մարշալ Բաղրամյանը հաճախակի էր այցելում հայրենի գյուղ՝ Չարդախլու, որտեղ նրան մեծ շուքով էին ընդունում ոչ միայն համագյուղացիները, այլև՝ ադրբեջանցիներն ու վրացիները: Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղում են ծվարել ադրբեջանցիների ջարդերից մազապուրծ չարդախլվեցիները՝ մարշալի համագյուղացիները; Այլևս չկա Չարդախլուն: Մերը չեն  մարշալի  այդքան պաշտպանած հողերը: Մնում են միայն երջանիկ հիշողություններ, որոնք ականատեսները  մի թանկարժեք մասունքի պես պահում են իրենց սրտերի խորքում և ամեն առիթի պատմում այն ամենը, ինչի միջով անցել են: Իրենց արժեքների մասին են պատմում, որոնց շարքում գլխավոր  տեղը հատկացված է ազգի պարծանք Հ. Բաղրամյանին:
     Բաղրամյանի հայրական տուն-թանգարանի բացումը( Այգուտ գյուղի նախկին գյուղապետ Հենրիխ Գաբրիելյանի հուշերից): Վերհիշում է Գաբրիելյանը. <<1980 թ-ի սեպտեմբերի 21-ն էր: Պետք է տեղի ունենար մարշալի հայրական տուն թանգարանի բացման արարողությունը: Մեծ բազմություն էր  հավաքվել, է՛լ Բաքվից, է՛լ Կիրովականից: Համերգով ներկա էր նաև Ադրբեջանի վաստակավոր արտիստուհի Զեյնաբ Խանլարովան: Բացման արարողության պատիվն ընձեռված էր Ադրբեջանի առաջին քարտուղար Հեյդար Ալիևին: Հանկարծ  Ալիևի թիկնապահներից մեկը մոտեցավ նրան և հայտնեց  , որ Գեդաբեկից թուրքերը ավտոբուսով բողոքի են գալիս: Նրանք դժգոհ էին Ալիևից և գալիս էին՝ Բաղրամյանին բողոքելու: - Շո՛ւտ, էդ շներին  էստեղից հեռացրեք,- հրամայեց Ալիևը միլիցիային: Վերջինները շատ արագ կանխեցին ավտոբուսների երթը >>:
  Ամեն ինչ սկսվեց  ապտակից: Մնացական Մնացականյանը (Չոփուռանց Ցականը) եղել է Հովհաննես Բաղրամյանի մանկության ընկերը: Նրանք միասին հորթեր էին պահում Չարդախլուի սարերում: Ցականը տարիքով մի քիչ մեծ էր Բաղրամյանից: Մի անձրևոտ, թուխպ օր էր: Հայտնի չէ թե ինչ պատճառով, Ցական դային մի շառաչուն ապտակ է հասցնում  Հովհաննեսին: Վերջինս էլ վիրավորված թողնում է ու փախչում: Գնում է Թիֆլիս , ավարտում երկաթուղայինների դպրոցը: Դրանից հետո սկսվում է նրա զինվորական կյանքի առաջընթացը...
  Ամեն տարի, երբ  Բաղրամյանն այցելության էր գալիս հարազատ ծննդավայր՝ համագյուղացիների և գյուղի կարոտն առնելու, չէր մոռանում իր անհոգ տարիների ընկերոջը՝ Ցականին: Նրանք միասին զրուցում, վերհիշում էին իրենց երիտասարդ տարիների արկածները և ուրախանում: Բաղրամյանը շատ էր սիրում իր մանկության ընկերոջը, միշտ նրան նստեցնում էր իր կողքին՝ պատվավոր տեղում: Մի անգամ , երբ բոլորը վերջացնում են իրենց բաժակաճառերը, Ցական դային ձայն է խնդրում՝ իր հերոսի պատվին գովասանքի խոսքեր ասելու, և դիմում նրան.- Բաղրամյան ջա՛ն, դե լավ ես անում որ ամեն տարի գալիս ես ու մեզ չես մոռանում, շնորհակալ եմ, որ ինձ էլ չես մոռանում,- Հետո ոգևորված կանգնում է ոտքի   ու բարձրաձայն շարունակում ճառը, - Բաղրամյան ջա՛ն, դու չիմանաս , թե ինձնից բարձր մարդ ես՝ դու մարշալ ես, իսկ ես՝  նախրչի: Մինչև վերջ էլ շարունակվում էին Բաղրամյանի և Չոփուռանց Ցականի բարեկամությունը...

























Հայոց բանակը 23 տարեկան է


  • 1990 թ-ից առաջնահերթ նշանակություն ստացավ ազգային պետության անկախության պահպանման հարցը, որի երաշխիքը կարող էր լինել մարտունակ բանակի ստեղծումը։ 1992–1993թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց բանակ։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը։ Հենց այս փաստաթուղթն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։

Հետաքրքիր տեղեկություններ Ամանորի մասին

Ամանորը յուրահատուկ տոն է: Ինչպես ցանկացած տարի, այս տարին նույնպես ունի իր խորհրդանիշ կենդանին: Ըստ արևելյան հորոսկոպի՝ դա փայտե այծի տարին է: Կենդանի որն աչքի է ընկնում երկչոտությամբ և համառությամբ: 2015 թվականը կբերի դրական փոփոխություններ կենդանակերպի բոլոր նշաններին:Գալիք տարին հնարավորություն կտա հեշտացնել աշխատանքը, կյանքի նոր էջ կլինի նրանց համար, ովքեր պատրաստ են զարգանալ ու հզորանալ: Այժմ որոշ տեղեկություններ այն մասին, թե ինչպես են Ամանորը նշում տարբեր երկրներում: Աշխարհի շատ ժողովուրդներ Ամանորը նշում են հունվարի 1-ին: Տարբեր երկրներում Ամանորը յուրովի են նշում: Նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ սովորույթներ, որոնք հաճախ ծիծաղալի են թվում: ԻՏԱԼԻԱ-Իտալիայում Ամանորի գիշերը, ըստ ավանդույթի, կախարդական ավելով գալիս է Ձմեռ տատիկը (La Befanan) և երեխաների գուլպաների մեջ դնում նվերներ: Իտալացիները Ամանորի գիշերը պատուհանից դուրս են նետում բոլոր անպետք և հին իրերը: ՀԱՅԱՍՏԱՆ- Հայաստանում Ամանորը տևում է մի քանի օր: Մենք՝ հայերս, սիրում ենք բավականին ճոխ նշել այդ տոնը: Սեղանները լեփ-լեցուն են, մարդիկ ճանապարհում են հին տարին և մեծ սպասելիքներով դիմավորում նորը: Հին ժամանակ հայերն ունեին մի ավանդույթ՝ Նոր տարվա գիշերը պարտադիր որևէ լույս վառ էին թողնում: Մութն ընկնելուն պես տան տիկինը շեմին մոխիր էր լցնում՝ չարքերից պաշտպանվելու համար: ԱՆԳԼԻԱ- Ամանորը դիմավորելու ավանդույթը Անգլիաում լի է հյուրասիրությամբ և ջերմությամբ: Անգլիացիները հավատում են, որ Ամանորի իրենց առաջին հյուրը հաջողություն է բերելու իրենց: Նա պետք է տղամարդ լինի, առջևի դռնից ներս մտնի և իր հետ ավանդական նվերներ բերի՝ հաց, ընտանիքի գլխավորի համար՝ գինի կամ ածուխ, այլապես նրան ներս չեն թողնի: Նրանք կարծում են, որ դա ամբողջ տարվա համար հաջողություն է բերում: ԴԱՆԻԱ- Դանիայում յուրահատուկ ավանդույթ կա: Մարդիկ դռան շեմին մի կույտ ջարդված ափսեներ են պահում,  որոնք Ամանորին նետում են դեպի ընկերների դռները: Դա խորհրդանշում է ընկերությունն ու բարեկամությունը: Նրանք կարծում են, որ իր դռան մոտ ամենաշատ ամաններ ունեցողն ամենաշատ ընկերներն ունի: ՉԻՆԱՍՏԱՆ- Չինաստանում Ամանորը նշելու բավականին հետաքրքիր ավանդույթ կա: Չինացիներն իրենց  տան առջևի դուռը կարմիր են ներկում, ինչը խորհրդանշում է երջանկությունը և հաջողությունը: Նրանք պահում են տան բոլոր դանակները, որպեսզի  ոչ ոք ինքն իրեն չվնասի, քանի որ դա կարող է ամբողջ  տարվա ընթացքում անհաջողություն բերել ամբողջ ընտանիքին: ԲՐԱԶԻԼԻԱ- Բրազիլացիները հավատում են, որ ոսպը հարստություն և բարգավաճում է  բերում: Նրանք սեղանին ընդեղենային ճաշատեսակներ են մատուցում: Բրազիլացիները Ռիո դե Ժանեյրոյի լողափից ոսկեղենով, մոմերով և ծաղիկներով նավ են ուղարկում դեպի օվկիանոս, ինչը նրանց համար խորհրդանշում է առողջություն և երջանկություն: ԳԵՐՄԱՆԻԱ-Գերմանացիների համար հաջողություն է բերում կապարը: Նրանք հալած կապար են լցնում սառը ջրի մեջ.  օրինակ՝ սրտաձև պատկեր  ստանալը նշանակում է ամուսնություն , կլոր պատկերը՝ հաջողություն, խարսխաձևը՝ տխրություն: ՀՈՒՆԱՍՏԱՆ - Սուրբ ծննդից հետո, որը Հունաստանում նշվում է դեկտեմբերի 25-26-ը, հույները, հատկապես  երեխաները, անհամբեր սկսում են սպասել Ամանորին: Դա այն օրն է, երբ Սուրբ Վասիլին (Agios Vasilis) բաժանում է բոլորի նվերները: Այն պահին, երբ երեխաները քնում են, ծնողները տոնածառի տակ դնում են վառած մոմ, կոպեկով խմորեղեն (Vasilopita) և մեկ գավաթ գինի՝ սրբի համար: Սուրբ Վասիլին կխմի գինին, կօրհնի խմորեղենը և  տոնածառի տակ կդնի նվերներ: Ամանորին Հունաստանում հանգիստը անցկացնում են քաղաքի կենտրոնում կամ հրապարակում: Աթենքում Սինտագմա հրապարակը նմանվում է հեքիաթային քաղաքի: Հունաստանում Նոր տարվա շեմին երեխաները քայլում են փողոցներով, մտնում տներ և երգում կալանդաներ (kalanda): Կալանդաները ազգային երգեր են, որոնք ստեղծվել  են դարերի ընթացքում: Այս երաժշտությունը կարող եք լսել ողջ Հունաստանի տարածքում: ՌՈՒՍԱՍՏԱՆ- Այժմ տեսնենք թե ինչ Ամանորյա ավանդույթներ գոյություն ունեն Ռուսաստանում: Մինչև XVIII-րդ դարը Ռուսաստանում Նոր տարին նշվում էր ոչ թե հունվարից, ինչպես այժմ, այլ՝ մարտից: Նոր տարին Ռուսաստանում սկսել են տոնել XV-րդ դարից սկսած: Այժմ Ռուսաստանում Ամանորյա ավանդույթները համարյա ոչնչով չեն տարբերվում Հայաստանի ավանդույթից:  Ռուսները շատ կարևոր են համարում այն, որ Նոր տարվա շեմին պետք է մոռանալ բոլոր խնդիրների մասին, հաշտվել բարեկամների և մտերիմների հետ: Պետք է ուրախանալ այս գեղեցիկ տոնին անկախ քո եկամտից, հաջողությունից և անհաջողություններից: ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ- Մեծ Բրիտանիայում ուղիղ ժամը 12-ին զանգերն սկսում են բարձր ղողանջել: Երեխաները քնելուց առաջ սեղանին են դնում ափսեներ, որպեսզի Սանտա Կլաուսը նվերներ դնի դրանց մեջ, կոշիկների մեջ՝ չորացած խոտ են դնում՝ Սանտայի էշի համար: ԷԿՎԱԴՈՐ - Իսկ ահա Էկվադորում կեսգիշերին  <<այրիների լացի>> ներքո վառում են տիկնիկներ: Սովորաբար, որպես այրի հանդես են գալիս տղամարդիկ, որոնք հագնում են կանացի զգեստներ և կրում կեղծամներ: Նրանք, ովքեր ուզում են ամբողջ տարին ճանապարհորդել, պետք է ժամացույցի 12 հարվածի ընթացքում ճամպրուկով կամ մեծ պայուսակով վազվզեն տան մեջ... Հ.գ. Անկախ ամեն ինչից, Նոր տարին պետք է դիմավորել լավ տրամադրությամբ և անկեղծ ժպիտներով՝ ընկերների, բարեկամների և հարազատների միջավայրում ու ամբողջ տարին կանցնի հանգիստ, առանց խնդիրների, ուրախ...- Կռունկ բլոգի աշխատակազմը բոլորին մաղթում է ուրախ Ամանոր, գալիք տարում՝ առողջություն, ընկերական ջերմություն, հաջողություն և երջանկություն:






Add caption

Add caption
















Իմ գյուղը

                                                                 
 Դպրաբակ գյուղը գտնվում է Ճամբարակի տարածաշրջանում, Գետիկ գետի ափին:
 Գյուղն անտառային է իր հմայքով ու գեղատեսիլ բնությամբ: Գյուղն աչքի է ընկնում  իր այգիներով, որտեղ աճում են հայկական բնաշխարհի համարյա բոլոր մրգերը:
     Դպրաբակ գյուղը վերաբնակեցվել է 1988-90 ական թթ. Շամխորի Բարում,  Բարսում և հարակից գյուղերի հայ բնակիչներով: Հետագայում բնակեցվել են Արծվաշենի մի քանի ընտանիքներով: Իմ գյուղի բնակիչները առանձնանաում են իրենց հյուրասիրությամբ, ջերմությամբ, մեկը մյուսի թիկունքին կանգնելով: Չնայած դժվարություններին և  առօրյա խնդիրներին, իմ գյուղի բնակիչները առանձնանում են հայրենասիրությամբ և իրենց հայությունը պահպանելով: Երբ 1988թ.-ին վերաբնակեցվեց Դպրաբակը շինարարական աշխատանքների ժամանակ խաչքարեր ու մատուռի հետքեր գտան: Մատուռը ամբողջությամբ թաղված էր հողի տակ, բայց համագյուղացիներիս ջանքերով այն մաքրվեց և այժմ փոքր աղոթատեղի է հանդիսանում Դպրաբակի բնակիչների համար:Մատուռը 12-13 րդ դարերի կառույց է, և չնայած մոռացության էր մատնվել  երկար տարիներ, նույնիսկ  դարեր ,պահպանել  է իր դեմքը՝ հայկական խաչքարերն ու քանդակները: Ես շատ եմ սիրում իմ գյուղը որովհետև այստեղ պահպանվել են հայկական ավանդույթները, սերն ու ջերմությունը:

Դպրաբակում առկա սողանքի հետևանքները

Գեղարքունիքի մարզի գյուղ Դպրաբակի 9-րդ փողոցի 6-րդ տունը գտնվում է սողանքի տակ: Տան վիճակը առաջին կարգի վթարային է: Այնտեղ բնակվում են վեց հոգի՝ 86 ամյա Լուսիկը, իր աղջկա՝ 50 ամյա Ռոզայի, իր թոռան՝ 29 ամյա Սամվելի և Սամվելի կնոջ՝ 23 ամյա Ռուզաննայի՝ նրա երկու երեխաների 4 և 5 ամյա Լուսինեյի և Լիլիայի հետ: Նրանք այստեղ ապրւմ են 1990 թվականից, սակայն տան վիճակը այդ ժամանակ  լավ էր, այն սողանքների հետևանքօվ սկսեց փլվել 1998 թվականից և հայտնվեց այսօրվա վիճակում: Տանը հաճախ այցելուներ չեն ունենում, քանի որ մարդիկ վախենում են անցնել նույնիսկ տան կողկով...

Մենքել ենք մանկապարտեզ ուզում

Արդեն երկար ժամանակ է, որ Դպրաբակ գյուղում չի գործում մանկապարտեզ: Դպրաբակում չի կառուցվում մանկապարտեզ, քանի որ չունեն համապատասխան հովանավորում : Բնակչության (երեխաների 1-5 տարեկան) պակաս է զգացվում , գյուղի սոցիալական ծանր իրավիճակի պատճառով : Եթե լինի մանկապարտեզ. 1. Կբարձրանա երեխաների զարգացվածությունը , 2. Երեխաների մոտ կզգացվի աշխուժություն, 3. Երեխաները գնալով կձգտեն սովորել: Սակայն չկա մանկապարտեզ և երեխաների զարգացվածությունը ցածր է: Երեխաները չեն ցանկանում սովորել, աշխուժություն չի նկատվում: Մանկապարտեզի շնորհիվ մայրերը ազատ ժամանակ կունենան աշխատելու համար:

    Մեր տարածաշրջանի որոշ գյուղերում վերջին մի քանի տարիների ընթացքում ստեղծվել են նախակրթարաններ որոնք ինչ որ չափով փոխարինել են մանկապարտեզներին: Դպրաբակ գյուղը համեմատաբար մեծ գյուղ է և ցանկալի կլիներ գոնե նախակրթարան ունենանք:

Գետիկ գյուղում կառուցվում է եկեղեցի

Արդեն  2 տարի է Գետիկ գյուղում կառուցում է եկեղեցի: Մինչ եկեղեցու կառուցումը մեր գյուղի բնակիչները այցելում էին <<Մուղնի խաչ>>,որտեղ մարդիկ մատաղներ էին անում:<<Մուղնի խաչ >>-ում ցանկանում էին կառուցել եկեղեցի բայց ինչ-ինչ պատճառներով դադարեցվեց աշխատանքները: Այս եկեղեցու կառուցումը հովանավորել է Ռոբերտ Ղուլյանը որը նախկինում եղել է այս գյուղի բնակիչ: Այս պահին եկեղեցու բացմանը մնացել է 1 ամսից էլ քիչ ժամանակ: Եկեղեցու բացման հետ զուգահեռ բնականաբար բացվեցին աշխատատեղեր և հիմա գյուղի բնակիչներից մի քանիսը աշխատում են եկեղեցում:Արդեն ավարտվել են եկեղեցու միջի աշխատաները և հիմա սալիկապատում են եկեղեցու շրջակայքը որը նույն պես գեղեցկություն է տալիս եկեղեցուն: Գյուղի բնակիչները շատ ոգեվորվաց են եկեղեցու բացման կապակցությամբ: