Հայոց բանակը 23 տարեկան է


  • 1990 թ-ից առաջնահերթ նշանակություն ստացավ ազգային պետության անկախության պահպանման հարցը, որի երաշխիքը կարող էր լինել մարտունակ բանակի ստեղծումը։ 1992–1993թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց բանակ։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը։ Հենց այս փաստաթուղթն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։
    Այդ պատմական որոշումով նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին գոյություն ունեցող որոշ գնդեր։ Հայոց բանակի ակունքներում կանգնած էին նաև դեռևս 1990 թվականի սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը և Արարատի, Գորիսի, Վարդենիսի, Իջևանի և Մեղրու ինքնապաշտպանական վաշտերը։Հայկական զինված ուժերի կանոնավոր զորամիավորումները ձևավորվեցին գերազանցապես խորհրդային բանակի հիմքի վրա։ Աստիճանաբար աճեց բանակի թվաքանակը։ Նկատի առնելով Հայաստանի տարածքում ձևավորված ռազմաարդյունաբերական համալիրի գիտատեխնիկական բարձր մակարդակը՝ աշխատանքներ ծավալվեցին դրա պահպանման ու զարգացման ուղղությամբ։ Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում բանակի մարտական պատրաստականության կատարելագործմանը։ Հայաստան վերադարձան հարյուրավոր հայազգի սպաներ, որոնք մինչ այդ ծառայում էին խորհրդային բանակի տարբեր զորամիավորումներում։ Հետագայում կազմակերպվեց նաև սպայական կադրերի պատրաստման բարձրագույն դպրոց։ Հայոց ազգային բանակի ստեղծման գործում մեծ է պաշտպանության նախարարներ Վազգեն Սարգսյանի (1959-1999), Վազգեն Մանուկյանի և Սերժ Սարգսյանի դերը։ Բանակը աստիճանաբար զինվեց ժամանակակից ռազմական տեխնիկայով և ամուր պատվար դարձավ անկախության պաշտպանության գործում։ Փաստորեն հայոց բանակը կազմավորվեց մեր անկախ պետականության վերականգնման գործընթացում և հանդիսացավ նրա ամենամեծ ձեռքբերումը։ 2015 թ-ին Հայաստանի 3-րդ Հանրապետության ազգային բանակն դարձավ 23 տարեկան: Ամեն տարի հայերը տոնում են բանակի օրը: Ինչպես նախորդ տարիներին այս տարի նույնպես հունվարի 28-ին Այգուտի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բանակի օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցում էին 5-12-րդ դասարանի աշակերտները: Այն կազմակերպվել էր ռազմագիտություն առարկայի ուսուցիչ Պավլիկ Դալաքյանի ջանքերով: Միջոցառումն սկսվեց ՀՀ օրհներգի կատարմամբ: Կատարման ժամանակ Դալաքյանի հրամանով բերեցին ՀՀ պետական դրոշը: Միջոցառման ողջ ընթացքում ներկայացվեցին հայոց բանակին նվիրված բանաստեղծություններ, հայրենասիրական երգեր և պարեր: Երեխաները մեծ հպարտությամբ երգեցին << Հպարտ գնացեք>>, <<Մեր անունն է հայկական բանակ>>, <<Քայլերդ շիտակ>> և այլ հայրենասիրական երգեր: Նրանք հանդիսատեսին ներկայացրեցին, բանակի կազմավորման բարդ գործընթացը: Միջոցառմանը ներկա էին՝ Այգուտի գյուղի ղեկավար Մ. Կարապետյանը, դպրոցի տնօրեն՝ Ա. Երիցյանը, փոխտնօրեն՝ Ս. Քոչարյանը, դպրոցի ուսուցչական կազմը, աշակերտները և գյուղի բնակիչները: Միջոցառման վերջում, դպրոցի դահլիճում կազմակերպվեց փոքրիկ հոգեբանական դասընթաց 5-12-րդ դասարանի աշակերտների համար: Գյուղապետը և դպրոցի տնօրենը, պատմեցին բանակի կազմավորման, պատերազմների ժամանակ ժողովրդի հոգևիճակի և հայ հերոսների մասին՝ ոգեշնչելով նրանց և դաստիառակելով հերոսական ոգով: Այնուհետև ռազմագիտության ուսուցիչ, միջոցառման կազմակերպիչ Դալաքյանը ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: ՈՒղերձը ուներ հետևյալ բովանդակությունը. <<Զինվոր թե սպա,գիտնական թե արվեստագետ, բժիշկ թե ուսուցիչ, բանվոր թե նախարար, բոլորս մեծ հաշվով նույն գործն ենք անում , նույն կառույցի մասերն ենք. ինչպես տաճարի հիմքը, սյուները ու գմբեթը: ՈՒնենք տարբեր գործառույթներ, բայց բոլորս միասին մեկ ամբողջություն ենք: Եվ եթե մեզնից յուրաքանչյուրն իրեն ընկալի որպես մի քար տաճարի պատի մեջ, ապա կտեսնի թե որքան ուժեղ, գեղեցիկ ու անմահ ենք մենք միասին և որքան խոցելի ենք, երբ տաճարի պատից քար է պակասում>>: