Գետիկ գյուղում կառուցվում է եկեղեցի

Արդեն  2 տարի է Գետիկ գյուղում կառուցում է եկեղեցի: Մինչ եկեղեցու կառուցումը մեր գյուղի բնակիչները այցելում էին <<Մուղնի խաչ>>,որտեղ մարդիկ մատաղներ էին անում:<<Մուղնի խաչ >>-ում ցանկանում էին կառուցել եկեղեցի բայց ինչ-ինչ պատճառներով դադարեցվեց աշխատանքները: Այս եկեղեցու կառուցումը հովանավորել է Ռոբերտ Ղուլյանը որը նախկինում եղել է այս գյուղի բնակիչ: Այս պահին եկեղեցու բացմանը մնացել է 1 ամսից էլ քիչ ժամանակ: Եկեղեցու բացման հետ զուգահեռ բնականաբար բացվեցին աշխատատեղեր և հիմա գյուղի բնակիչներից մի քանիսը աշխատում են եկեղեցում:Արդեն ավարտվել են եկեղեցու միջի աշխատաները և հիմա սալիկապատում են եկեղեցու շրջակայքը որը նույն պես գեղեցկություն է տալիս եկեղեցուն: Գյուղի բնակիչները շատ ոգեվորվաց են եկեղեցու բացման կապակցությամբ:
Բացի <<Մուղնի խաչ>> այցելելուց մենք նաև այցելում  էինք Կարմիր Եղցի(Հին Գետիկի Վանք) որը գյուղից գտնվում է  մոտ 4 կմ հեռավորության վրա: Այս եկեղեցին մեր տարացաշրջանի ամնամեծ եկեղեցին է և լինելու է  եկեղեցական կենտրոն:Եկեղեցուն կից կառուցվում է քահանայի համար տուն:Եկեղեցին երևում է գյուղի բոլոր տներից և մոտ է մայրուղուն:

Ահա այս նկարներում երևում է եկեղեցու կառուցման աշխատանքները:



















Իսկ այս նկարները արված են եկեղեցու  օծման ժամանակ: