Ճանապրհները Դպրաբակում մի անգամ արդեն վերանորոգվել են մոտ 6-7 տարի առաջ, սակայն մասամբ: Ճանապարհների որոշ հատվածներում բացակայում են բետոնե պատնեշները և գետը մոտ լինելով այդ վայրին քշում և տանում է ճանապարհը։ Գյուղի տներից մի քանիսը սողանքի վայրին մոտ են 15-25 մ: Իսկ բնակիչները անկարող են միայնակ պայքարել սողանքների դեմ, և երկար ժամանակ չկարողանալով այս խնդրին ճիշտ լուծում տալ սովորել են այս պայմաններին: