Աղբահանության խնդիրը Դպրաբակում

Դպրաբակ գյուղում առկա է աղբահանության խնդիր: Գյուղում հատկացված է աղբի համար տարացք, սակայն այն գյուղի տարածքից գտնվում է մոտ 2-3կմ հեռավորության վրա, այդ պատճառով գյուղի ծայրամասերում ապրող բնակչությունը չի կարողանում օգտվել այդ վայրերից, իսկ գյուղում ընդհանրապես չկան աղբի համար նախատեսված աղբարկղներ:Գյուղի բնակիչները աղբը կամ նետում են մոտակա վայրերը կամել գետը, ինչի հետևանքով էլ բնակչության համար առաջ է գալիս մեկ այլ խնդիր․ վնասում են իրենց շրջապատող միջավայրը եվ սպառնում գետի բուսական ու կենդանական աշխարհին: Այս ամենի հետևանքով ճանապարհների եզրերի և գետի շրջկայքը վերածվել են ժամանակավոր աղբանոցների: